Գրեթե չկա այնպիսի օր, երբ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ֆեյսբուքում ինչ-որ բան չգրի: Ընդ որում, վերջինիս գրառումների շուրջ 88.9 %-ը «համագործակցության» մասին է:
Խորհրդային Միության պետանվտանգության աշխատակից ԱԶԱՐԻԱ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԸ ծնվել է 1900 թվականին, Պարսկաստանի Արդեբիլ քաղաքում, գյուղատնտեսական գործունեությունը մանր առևտրայինին համատեղած պարսկահպատակ Հայրապետի ընտանիքում:
Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ
* Մի կաթիլ բարությունն ավելի լավ է, քան մի ամբողջ տակառ փիլիսոփայությունը։
* Առանց սիրո ապրելը հեշտ է, բայց անիմաստ:
Ռուսաստանը հարյուր տարի առաջ, ի վնաս Ադրբեջանի, լավություն է արել Հայաստանին, Արևմուտքի նպատակն է շտկել եղածը՝ հօգուտ տարածաշրջանում իրենց դաշնակից Ադրբեջանի:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...